Իմ ուսումնական ամառը

Իմ ամառային արձակուրդները սկսվեցին շատ հետաքրքիր: Ես իմ դյուդոյի խմբի հետ  գնացել էինք Ծաղկաձոր :Անտեղ մենք ամեն օր առավոտյան գնում էինք վազելու ,հետո մենք գալիս էինք ու նախավարժանք էինք անում և հետո գնում հաց ուտելու: Հետո ժամը վեցին գնում էինք ֆուտբոլ խաղալու, հետո նախավարժանք էինք անում և այդպես  ամեն օր:

Այնուհետև  ես գնացել էի Զովաբեր, որտեղ ձեռք բերեցի նոր ընկերներ :Մենք այնտեղ շատ լավ  օրեր էինք անցկացնում և մենք խաղում էինք ջրոցի, այնուհետև մենք ուղևորվեցինք Վաղարշեն, այնտեղ մենք խաղում էինք լիքը մարզական խաղեր և մենք Սևանում լողանում էինք և գնում էինք փայտ հավաքելու ,որ գիշերը խարույկ վառեինք և այդպես ամեն օր:

 

Երևան գալուց անմիջապես մեկ շաբաթ հետո մենք ուղևորվեցինք Վայքի Մարտիրոս գյուղ :Այնտեղի տեսարժան վայրերը այցելելուց հետո երեք օր հետո մենք հետ վերադարձանք Երևան:

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *