Ելքի-մուտքի ստուգատես

  • Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում:Իմ սիրելի վայրը կրթահամալիրում Հյուսիսային դպրոցի մարզականի տեղն է։
  • Ո՞վ է դպրոցի քո ամենալավ ընկերուհին, ընկերը, ուսուցիչը որ միշտ քեզ օգնել է:Սուրենը, Ռաֆաելը, Մարկը, Արամը, Դավիթը, Հայկը, Արամը, Մարկը, ընկեր Անահիտը, ընկեր Սոֆյա, ընկեր Անի, ընկեր Աննա։
  • Ո՞րն էր այս տարվա ամենասիրելի նախագիծը։ Պատմիր այդ նախագծի մասին: Կցիր նաև հղումը։ Ինձ շատ դուր է եկել Ղազարոս Աղայանի մասին որովհետև նրա պատմվածքնները շատ հետաքրքիր են։ https://maqsim.edublogs.org/2023/04/04/ղազարոս-աղայան/
  • Ի՞նչ  գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։ Ջանի ռոդարի
  • Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը: Ես իմ անուշ հաշաստանը։
  • Ո՞րն էր այս տարվա քո սիրելի առարկան և ինչո՞ւ։ ինձ դուր է եկել այս տարվաընթացքում մայրենին , մեզ ընկեր Սոֆյան շատ լավ սովորացնում է։
  • Ո՞ր օտար  լեզվին ես ավելի լավ տիրապետում ։ Ռուսերեն
  • Որո՞նք են բլոգում տեղադրած քո հաջող նյութերը: Ղազարոս Աղայանը և Հովհաննես Թումանյանը։
  • Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարվա ընթացքում։ Գյումրի, դաշտադեմ, արատես, սեվան,
  • Ո՞րն է այս տարվա ամենասիրած օրը։ Հոկտեմբերի մեկը։
  • Ո՞րն է այս տարվա չսիրած կամ անհաջող օրը։ Սեպտեմբերի մեկը
  • Ո՞րն է քո ամենահետաքրքիր նյութը բլոգում, ինչո՞ւ։ Կցիր նաև նյութի հղումը։
  • Ո՞րն է քո ամենաանհետաքրքիր նյութը բլոգում, ինչո՞ւ։ Կցիր նաև նյութի հղումը։ գարնան մի օր ինձ դուր եկավ գարնան մի օր ստեղծագործությունը նա շատ հետաքրքիր էր  https://maqsim.edublogs.org/2023/04/07/գարնան-մի-օր/
  • Ի՞նչ կանես  6-րդ դասարանում, որ չես արել 5-րդ դասարանում: Ես կանեյ վեցերորդ դասարանում Ուրիշ մարդ կանց հետ ընկերությունեմ անելու։
  • Միջին դպրոց գնալուց հետո ամենաշատը ի՞նչ կամ ո՞ւմ կհիշես Արևելյան/Հյուսիսային դպրոցից։ Դավոին։
  • Քո կարծիքով ի՞նչ է սպասվում քեզ Միջին դպրոցում: Դժվար դասեր։
  • Քո կարծիքով ի՞նչ կա Միջին դպրոցում, որ չկա Արևելյան/Հյուսիսային դպրոցում։ ֆուտբոլի դաշտը։
  • Ուրա՞խ ես, որ տեղափոխվելու ես Միջին դպրոց: Ինչո՞ւ: Ոչ որովհետև դասերը դժվարեն լինելու։
  • Ինչո՞ւ ես գալիս դպրոց: որ սովորեմ։
  • Ի՞նչ հարց կավելացնեիր այստեղ։
  • Աղջիկնեը որ ղաղան ֆուտբոլ որ պազիցյան կլնեիր։

Ճամփորդություն դեպի Դաշտադեմ

Մենք առաջինը կանգնել ենք գյուղ ագարակ  բռոնզեդարյա հնավայր մենք այնտեղ գթել եինք շներ իրենք շատ լավն էին ընդեղ եկել էին գյուղացիները և իրանց դասատուները այնտեղ մեզ ամեն ինչ պատմում էին, երկրորդ կանգառը արուծիկ քարավանա տուն այնտեղ ամեն դասարանում սովորողները վեց հոգի էին մենք նաև այնտեղ պարում էինք և երքում, երորդ գանգառը կանգնել էինք դաշտադեմի ամրոց։

Անտառի մանուկը

Քո ցանկությամբ ընտրի՛ր Ղ․ Աղայան փաթեթից  որևէ ստեղծագործություն (հեքիաթները,պատմվածքները, զրույցները,  բանաստեղծությունները) և կարդա՛, բլոգումդ վերլուծի՛ր, դասարանում պատմի՛ր, հիմնավորի՛ր ընտրությունդ։

 

Անտառում մի մայրիկ իր երեղային ճոճի մեջ էր թողել որովհետև գերի էր ընկել։ բայց նրան գթել էր պախրանը և իր հորդուկի հետ մեծացրել է։ Երազում մի թագավորին ասում են որ ինքը որդի կգտնի անտառի խորքերում։ Մի օր թագավորը իր որսորդների հետ գնացին որս անելու, շատ ման եկան, ոչինչ չգտան, բայց երբոր նրանք խորացան անտառի մեջ նրանք պախրենի հետքերի կողքը գթան մանուկի հետք էր։ Գտնելով մանուկին որսորդները իսկույն բերեցին նրան թագավորի մոտ։ Թագավորը շատ ուրախացավ և հիշելով իր երազը, որ ինքը որդի կգտնի անտառի խորքում, անունը դրեց Պախրատուր։ Պախրատուրը մեծանալով թագավոր դարցավ և նա իր մեծ զորքով գնաց ազատեց իր մոր գերությունից:

 

Հնարագետ ջուլհակը․ Ղ․ Աղայան

1

Շահ-Աբասի ժամանակ հեռու աշխարհից դերվիշի հագուստով մի մարդ է գալիս Սպահան քաղաքը։ Քաղաքի ընդարձակ հրապարակի մեջ այդ դերվիշը մի մեծ շրջան է քաշում փայտով, ինքն էլ կշտին նստում լուռ ու մունջ։ Անցուդարձ անողները նայում են և զարմանալով հարցնում, թե՝ դու ո՞վ ես, այս ի՞նչ բան է, որ դու քաշել ես. արդյոք մի թալիսման չէ՞ սա, և մեզ համար բարի՞, թե՞ չար թալիսման է… Դերվիշը բնավ չի խոսում։ Ամբողջ քաղաքը վարանման մեջ է ընկնում, թե՝ սա ի՞նչ կնշանակե արդյոք։ Վերջը իմաց են տալիս Շահ-Աբասին, թե՝ այսպիսի մի դերվիշ է եկել…

Շահ-Աբասը իր գիտնականներից մեկին ուղարկում է, որ տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել։

Գիտնականը գնում է և ասում դերվիշին. — Ո՛վ մարդ, ես հասկանում եմ քո միտքը։ Քո շրջանը նշանակում է երկինք։ Դատարկ է մեջը։ Այդ նշանակում է, որ դու ուզում ես երկինքը կապել, որ ոչ մի ամպ չլինի այնտեղ, որ է՛լ անձրև չգա, սով ընկնի մեր աշխարհքը։ Գիտե՛մ, գիտե՛մ, որ դու կարող ես այդ բոլորն անել, բայց խղճա՛ մեզ, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզես՝ քեզ կտա թագավորը…

Դերվիշը բնավ չխոսեց և գիտնականի երեսին անգամ չնայեց։ Բայց ժողովուրդը, լսելով գիտնականի բացատրությունը, ավելի մեծ երկյուղի մեջ ընկավ։ Էլ չէին ասում, թե՝ գուցե սխալ էր գիտնականի բացատրությունը, այլ դրա հակառակ՝ լուն ուղտ շինելով, պատմում էին իրար, թե. «Բա չե՞ք ասիլ, դերվիշը մի ամենազոր մարդ է, այսինչ երկրում հեղեղ և կարկուտ է թափել, բոլոր բնակիչներին կոտորել, այնինչ տեղ յոթը տարի շարունակ կապվել է երկինքը, ոչ մի կաթիլ անձրև չի եկել, սով է ընկել երկիրը, բոլորեքյանք կերել են միմյանց…»։ Մյուս օրը Շահ-Աբասն ուղարկեց մի ուրիշ գիտնական։

— Գիտե՛մ, գիտե՛մ, ով ես դու, մա՛րդ Աստուծո,— ասում է գիտնականը։— Քո շրջանը նշանակում է երկիրս։ Դատարկ է մեջը։ Դրանով ուզում ես ասել, որ ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը։ Խնայի՛ր մեզ. խնայի՛ր, ի սեր Ամենակալին, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզենաս՝ քեզ կտանք։

Դերվիշը դարձյալ մնաց լուռ։ Ավելի ևս սաստկացավ ժողովրդի երկյուղը, և նորանոր առասպելներ տարածվեցին քաղաքի մեջ։

Բոլոր գիտնականները հաջորդաբար գնացին դերվիշի մոտ, և բոլորն էլ, ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին, փոխանակ ժողովրդի կասկածը փարատելու, նրան ավելի երկյուղի ու սնահավատության մեջ գցեցին։

 

  1. Կարդա՛ Ղ․ Աղայանի «Հնարագետ ջուլհակը»  պատմվածքի 1-ին մասը։
  2. Պատմվածքի 1-ին մասից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, բացատրի՛ր և սովորի՛ր։

դերվիշ- Մահմեդականների թափառական կրոնավոր:

բնավ- Բոլորովին, ամենևին:

ջուլհակ-դերձակ

 

 

Խիղճը

Լինում է, չի լինում, մի խիղճ տղա է լինում անունը Գագիկ։ Նրան բոլորը չէին սիրում, Գագիկի հետ ոչմեկ ընկերություն չէր անում, բոլոր մարդիկ իրան խփում էին, նա միհատ ընկեր ուներ անունը Դավո, նա զբաղվում էր սպորտով և շատ խելացի էր, նա միշտ խաղում էր Գագիկի հետ։

Զատկածեսն ընտանիքում

  • Զատկածեսն իմ  ընտանիքում՝ զատկախաղեր, ձվախաղեր, զատկական-ընտանեկան ավանդույթներ: Մենք ունենք ավանդույթ, որ բոլորով հավաքվել մեր տանը նշելու Զատիկը և ձվակռիվ անել։
  • ընտանիքի անդամների հետ հորինի՛ր զատկական հանելուկներ: Այն ինչն է, ինչը կլոր է գունավոր և խփվելուց ջարդվում է։
  • Ստեղծի՛ր  ամենա…ընտանեկան զատկաբառարանը:
  • Հարցազրույցներ կազմակերպի՛ր-իրականացրո՛ւ տատիկ-պապիկների  հետ Զատկի տոնի մասին (ինչպե՞ս  էին նշում Զատիկը (երբ տատիկ-պապիկները փոքր էին), զատկական խոհանոց, արդուզարդեր, երգեր, ասիկներ, բարեմաղթանքներ…)

Գարնան մի օր

Գարնան մի օր էր, գարունը նստած էր, ու իր ընկերների հետ խոսում էր, նա հիշեց որ վախը Սուրբ զատիկ, է նա արագ գնաց տուն պատրաստվի և հետո մեկը դուռը խփում է, երբոր գարունը նայեց տեսավ որ այնտեղ արջ էր։ արջ շատ  ուզում էր  իր հետ խաղար նրանք վերցրեցին ձվերը ու ձվի կռիվ էին անում և հաղթեց արջը և իրենք այտենց իրար հետ ընկերացան։

Ղազարոս Աղայան

Գրել է մանկավարժական–մեթոդական բազմաթիվ աշխատություններ։ Առանձնակի կարևորություն ունի նրա «Ուսումն մայրենի լեզվի տարիների համար դասագրքերը, որոնցից առաջինը շուրջ 40 տարի  եղել է ամենատարածված այբբենարանը հայկական դպրոցներում։

1869 թվականին Արարատ ամսագրի առաջին համարներում հրապարակել է «խորհրդածություն դաստիարակության վերաբերյալ հոդվածաշար։

Ձախից աջ՝ Գևորգ Բաշինջաղյան, Կոմիտաս, Ղազարոս Աղայան, Հովհաննես Թումանյան,Ավետիք Իսահակյան, ներքևում Վրթանես Փափազյան, Արշակ Չոպանյան

Աղայանը մասնավորապես զբաղվել է տարրական ուսուցման հարցերով և մշակել մայրենի լեզվի ուսուցման ու գրագիտության մեթոդիկա։ Հենց այդ սկզբունքներով են կազմված նրա Արևիկ այբբենարանը, տարական դպրոցի չորս տարիների Ուսումն մայրենի լեզվի  դասագրքերը, իսկ Ուսումն մայրենի լեզվի, պատկերավոր, այբբենարան և առաջին ընթերցարանը 1875–1916 թվականների միջոցում լույս է տեսել 33 անգամ, գրեթե վերահրատարակվելով ամեն տարի։ Դրանցում ներկայացված են բանաստեղծություններ, պատմվածքներ, առակներ, հեքիաթներ և այլն։

Արև և լուսին

Ասում են, իբրև, երկնում կապուտակ
Կա մի լուսեղեն սիրուն ապարանք.
Այնտեղ եթերքում, ամպերի գլխին
Ամուր, անսասան կանգնած է նա մին:

Նրա դռներին պահնորդ չէ հսկում,
Ոչ մոտից անցնող, ոչ ձայն է լսվում.
Միայն դյութական ամրոցի միջին
Տաշտըն առաջին չոքած է մի կին:
Խմոր է հունցում, և բազուկները

Վերև են քաշած մինչ արմունկները.
Խմոր է հունցում և անուշ երգում,
Որ փափկահնչյուն լռին եթերքում
Անոսր այերը թեթև տատանում,
Կամաց հեռանում է, անհետանում:

Ահա համրընթաց, ձյունափայլ, ճերմակ
Ամպերը կտրած միմյանց քամակ,
Ինչպես գնայուն լեռներ ահագին
Ունկնդիր են այն քաղցրալուր երգին:
Այն հրաշագեղ կինն երկնաբնակ

Ունի երկու հատ գեղեցիկ զավակ.
Եվ ահա կանչեց իր սիրուն զույգին,
Ձայն տվեց թե չէ՝ դուրս եկան կողքին:
Աղջիկ է մեծը, անունն՝ Արեգակ,
Նմանը չըկա երկնքում հրեշտակ.

Աչքերը սև-սև, մազերը գանգուր,
Հոնքերը կեռ-կեռ, ասես մի-մի թուր.
Իսկ փոքրը՝ տղա, անունը Լուսնյակ,
Շարմաղ, ինչպես ձյուն, իրավ լուսունակ:
Ապա թե խոսեց մայրը լուսածին.

— Գնացե՛ք, որդիք, Արեգակ, Լուսին,
Մեկդ գիշերը, մյուսդ ցերեկը,
Լուսավորեցեք խավար աշխարհքը.
Դե՛հ, բավական է, գնացեք, որդիք,
Հերիք խավարում խարխափեն մարդիկ:

— Ես ցերեկը կերթամ, ասաց Լուսնյակը,
Լուսավորելու խավար աշխարհքը,
Եվ այնտեղ ինչ որ տեսնեմ, նկատեմ,
Կըգամ քեզ, մայրիկ, մին-մին կըպատմեմ:
— Վա՜հ, չէ՜, ես պիտի գնամ ցերեկը,

Խոսեց վրդովված սիրուն Արեգը.
Միթե աղջիկը կըշրջի՞ գիշերը,
Որոշիր, խնդրեմ, մայրիկ, մեր դերը:
— Լսի՛ր, իմ Լուսին, չէ՞ խելոք ես դուն,
Հորդորեց մայրը յուր համառ որդուն,

Արեգն աղջիկ է, նա կըվախենա,
Դու քաջ տղա ես, գիշերը գնա:
Սակայն Լուսինը պպին էր կանգնել,
Սիրուն քրոջը չուզեց զիջանել.
Եվ այդ ժամանակ մայրը լուսածին

Բարկացած դարձավ համառ Լուսնյակին. —
— Բավական, Լուսին, պատանի դու վես,
Գնա՜ քո գործին, հեռացիր աչքես:
Ասաց, Լուսնյակի երեսին սիպտակ
Խմորոտ ձեռքով զարկեց մի ապտակ:

Խռովեց Լուսինն ու լացակնքած
Դուրս եկավ իսկույն իր գործին գնաց.
Բայց ապտակ կերած օրվանից դեսը
Խմորոտ է նրա քիթն ու երեսը:
Սակայն ամաչկոտ Արեգակն այժմ էլ

Մարդուց էր քաշվում ցերեկով շրջել.
Եվ ահա մայրըն Արևին տվեց
Մի բուռ ասեղ, այսպես պատվիրեց.
— Հողեղեն աչքեր թե որ նայեն քեզ,
Այս ասեղներով նրանց կըծակես:

Արևը շիկնած, մեծ ապարանքից
Դուրս եկավ երկինք, ամպի արանքից
Նայեց աշխարհքին, կենսատու շռայլ
Իջավ, լուսացավ երկիրը մռայլ,
Եվ զվարթացավ բնությունն ամեն:

Բայց մինչև այսօր ոչ մի հողեղեն
Չէ կարող նայել նրա լույս դեմքին,
Աչքեր է ծակում, ասեղ կա ձեռքին:
Մեկը ցերեկը, մյուսը գիշերը,
Ջոկ կատարելով իրանց դերերը,

Երկար ժամանակ իրար չըտեսան,
Սաստիկ կարոտով տանջվել սկսան:
Եվ տվեց աստված իրարից բաժան
Քույր ու եղբորը մի ժամ տեսության.
Այդ տեսակցության ժամին կարոտած

Քույրն ու եղբայրը գրկում են միմյանց.
Իսկ քույր ու եղբայր երբ որ գրկվում են,
Մարդիկ մի առ ժամ լույսից զրկվում են:

1887

 

  • Կարդա՛  Հ. Թումանյանի «Արև և լուսին»  բալլադը։
  • Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, բացատրի՛ր։ Տաշտ- Փայտից, թիթեղից կամ կավից պատրաստած երկարավուն կամ կլոր աման՝ լվացքի՝ խմորի ևն համար: Ունկնդիր-Որևէ բան խոսողի ունկնդրող՝ լսող (մարդ): Հողեղեն-Հողից սարքած՝ կերտած՝ պատրաստած:
  • Շատ լավ կարդալ սովորիր Ներսես Շնորհալու «Հավատով խոստովոնիմ» ստեղծագործությունից առանձնացված առաջին մասը։ Ուրբաթ օրը ուսումնական ժամերգության ընթացքում եկեղեցում ընթերցելու ենք՝

 

 

Դասարանում 14․03․2023

Ածական

Ուշադիր կարդա՛:

Ածականը ցույց է տալիս առարկայի հատկանիշ (որպիսություն): Առարկայի հատկանիշը կարող է համեմատվել այլ առարկաների նույն հատկանիշի հետ, արտահայտել նրա առավել, պակաս լինելը կամ էլ գերազանցությունը: Ածականի համեմատության աստիճանները կազմվում են ավելի, պակաս, քիչ, նվազ, ամենից բառերով և ամենա-, -ագույն ածանցներով:

216. Տրված բառերից յուրաքանչյուրին ինչպիսի՞ հարցին պատասխանող մի քանի բառեր ավելացրո՛ւ (աշխատիր չկրկնել):

Օրինակ՝

քարե, բարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

Քույր-գեղեցիկ, բարձրահասակ, խելացի, ընկերասեր, շատախոս, եղբայր-կույր, կարճահասակ, վախկոտ, լսող, խելքով, մայր-խաղացող, սիրող, ճաշ սարքող, ծառավ, կուշտ, հայր-գործունյա, ուժեղ, ջղայն, խելոք, քաջ, տատիկ-ծերացած, խանութ գնացող, կատակասեր, կարողացող, գործունյա, պապիկ-բարի, քնքուշ, ամենա կարող, պառավ, քայլող:

217. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:

Սիրտ-անսիրտ, վախ-վախկոտ, քար-մեծ քար, մայր-մայրեր, երկինք-երկինքային, արև-արևային, փայտ-փայտե, լեռ-լեռներ(ն), փողոց-փողոցային, երկաթ-երկաթային, օդ-օդային, ծաղիկ-ծաղկային, եղբայր-հարազատ եղբայր, ոսկի-արծաթե ոսկի, արծաթ-արծաթական, ծով-ծովական, Ամերիկա-Ամերիկական, Ֆրանսիա-Ֆրանսիական, Գերմանիա-Գերմանական։