Գործնական աշխատանք, ածական

21.03

Ածականի համեմատության աստիճանը քերականական կարգ է, որով արտահայտվում է որակական ածականի ցույց տված հատկության չափը, աստիճանը: Ածականն ունի համեմատության երեք աստիճան՝ դրական, բաղդատական ու գերադրական։

Դրական աստիճանն ածականի ուղիղ ձևն է և ցույց է տալիս առարկայի հատկությունը առանց այլ առարկաների նույն հատկության հետ համեմատելու: Օրինակ` գեղեցիկ պատկեր, նուրբ գործվածք, կարճ ճանապարհ և այլն:
Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկության առավել կամ պակաս լինելը այլ առարկայի նույն հատկության համեմատությամբ:
Ածականի բաղդատական աստիճանը կազմվում է
ա) ածականի դրական աստիճանին ավելանալով ավելի բառը, օրինակ`ավելի գեղեցիկ, ավելի նուրբ, ավելի կարճ:
բ)ածականի դրական աստիճանին ավելանալով նվազ կամ պակաս բառերը, օրինակ` պակաս կարճ, պակաս գեղեցիկ և այլն:

Ածականի գերադրական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկանիշի գերազանցությունը ուրիշ առարկաների նույն հատկանիշից:
Գերադրական աստիճանը կազմվում է տարբեր կերպ՝
ամենա նախածանցով (օրինակ` ամենակարճ, ամենագեղեցիկ)
ագույն վերջածանցով (օրինակ` լավագույն, գեղեցկագույն)
ամենից
բառով (օրինակ` ամենից լավ, ամենից գեղեցիկ):
Ուշադրություն:
Ոչ բոլոր ածականներից կարելի է կազմել գերադրական աստիճան  -ագույն վերջածանցով:
Մի շարք որակական ածականներ չունեն համեմատության աստիճաններ: Դրանք են` ամայի, ամուրի, ամուլ, ստերջ, անոթի, արու, էգ, փակ, բաց, զույգ, կաղ, կույր, համր, խուլ, ձրի, հղի, բոբիկ, ճաղատ, մերկ, տկլոր, վերջին, նախկին:

Առաջադրանքներ:
1.Կազմել տրված ածականների բաղդատական և գերադրական աստիճանները:
Խոշոր-Խոշոր ավելի խոշոր ամենախոշոր
բարձր-բարձր ավելի բարձր ամենաբարձր
նոր-նոր ավելի նոր ամենանոր
ազնիվ-ազնիվ ավելի ազնիվ ամենաազնիվ
գեղեցիկ-գեղեցիկ ավելի գեղեցիկ ամենագեղեցիկ
հին-հին ավելի հին ամենահին
քաջ-քաջ ավելի քաջ ամենաքաջ
խոր-խոր ավելի խոր ամենախոր
ուժեղ-ուժեղ ավելի ուժեղ ավելիուժեղ
խելացի-խելացի ավելի խելացի ամենախելացի
2. Բառաշարքում ընդգծել գերադրական աստիճանով ածականները:
Միագույն, խստագույն, ամենախոշոր, մանուշակագույն, ամենաթույլ, փոքրագույն, բոցագույն, ամենափրկիչ, ամենալավ, մշուշագույն,  ամենազգաց,  կարևորագույն, հզորագույն, արևագույն, բարձրագույն, ամենանուրբ, դժվարագույն:

22.03

Խմբավորիր ածականները ըստ առարկայի արտաքին հատկանիշի և ներքին հատկանիշի, ըստ գույների, ըստ մարդու մտավոր  հատկանիշների:
Ուռուցիկ, կծու, հեզ, խաժ, գանգուր,  խելացի, համեստ, դեղձան, պարկեշտ, կլոր, գորշ,  դաժան, համեստ, կապույտ, ծուռ, թթու, խորամանկ, հարթ, կիրթ, մանր, քաղցր, լազուր, ուղիղ, ծույլ, խորդուբորդ, նենգ, ազնիվ, աշխատասեր:

Կազմիր տրված ածականների գերադրական աստիճանը:
Ազնիվ, հին, բարի, նոր, ծանր, զգայուն, սուր, երկար, մեծ, գեղեցիկ, խոշոր:

Շարքում ընդգծիր համեմատության աստիճան չունեցող որակական ածականները:
Հպարտ, կույր, խեղճ, գեղեցիկ, չար, նենգ, պարկեշտ, արու, բարի, վեհ, ագահ, հղի, վսեմ, համր, պիղծ, ամուրի, խուլ, արդար, ճերմակ:

Տրված արմատներով կազմիր ածանցավոր և բարդ ածականներ:
Արծաթ, ադամանդ, ծիծաղ, լույս, սեր, հոտ, հուր, դառն, մազ, գույն, գութ, իմաստ, մարմար:

Պալատական, ապստամբ, ավագ, դավաճան, հերոս, հանցագործ, խավար, հսկա, վիրավոր բառերը նախադասությունների մեջ գործածել մի դեպքում, որպես գոյական, մյուս դեպքում` որպես ածական
Գրիր տրված բառերի նույնարմատ հականիշ ածականները:
Անխռով
խոտոր
երերուն
տարակուսելի
արտաքուստ
անզարդ
ամոթխած
աղմկոտ
արատավոր
քաղցրահամ
ընչատեր
թեթևաբարո

Ածական անուն, 06.03

Ածական անուն կամ ածական են կոչվում առարկայի հատկություն կամ վերաբերություն ցույց տվող բառերը: Ածականները պատասխանում են ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին:
Ածականները չեն հոլովվում, բայց եթե խոսքի մեջ հանդես են գալիս գոյականաբար, կարող են հոլովվել եզակի և հոգնակի թվով: Օրինակ Սպիտակը մաքրության խորհրդանիշն է: Ես խաղում եմ սպիտակներով:
Բայց կան բառեր, որոնք հավասարապես կարող են հանդես գալ և՛ իբրև գոյական, և՛ իբրև ածական:
Օրինակ աղքատ, բարեկամ, խենթ, դավաճան, խավար, ծերունի, հիվանդ, հարևան, հարազատ, հարուստ, գող, որբ, սուտասան, սուրբ, դպրոցական, զինվորական կտրիճ և այլն:

Առաջադրանքներ:
1. Կազմի՛ր բառակապակցություններ` ա) շարքի բառերի հետ գործածելով գոյականներ, բ) շարքի գոյականների հետ գործածելով ածականներ:
ա) մարմարյա-մարմարյա սրահ, մրգատու-մրգատու ծառ, շքեղ-շքեղ տուն, բերրի-բերրի այգի, կեղծ-ստող մարդ, անարատ-մաքուր տուն:
բ) զգեստ, վերաբերմունք, լռություն, միտք, կյանք:

2. Նախադասությունների մեջ տրված բառերը գործածի՛ր մի դեպքում որպես գոյական, մյուս դեպքում որպես ածական: Ապստկամբ, խավար, դպրոցական, հարուստ, դավաճան, կենդանի:

3. Տրված զույգ բառերից կազմի՛ր ածականներ:
Առյուծ և սիրտ, տերև և փուշ, երանգ և երփն, ձայն և վիշապ, թույր և ձյուն, սուր և ծայր, դատարկ և գլուխ, շեկ և հեր, գունդ և ձև, փրփուր և բաշ, միշտ և ժպիտ, ձյուն և փրփուր:

Աշխատանք գրքից, 6-րդ դասարան

.Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր կետերի փոխարեն: Ինչպիսի՞բառեր ստացվեցին: շունը  նարի շատ նման էր մեր Բողարին: (Նկար, նկարել)

Եթե աղջկաս համար ծաղիկներ նկարել, աղջիկս շատ կուրախանա: (Նկար, նկարել)

Որ գանձը թաղել ծառի տակ ու գնա, հետո կգտնի՞: (Թաղել, թաղ)

Մեր թաղի տղաներն ամենաճարպիկն են: (Թաղել, թաղ)

Ի՛նչ էլ շահ, կուրախանա: (Շահ, շահել)

Դերձակի հետ շահելի ծառաները մտան: (Շահ, շահել)

բժիշկ դուստրն է ընկերուհիս: (Բժիշկ, բժշկել)

Հիվանդին մայրդ թող բժշկի/: (Բժիշկ, բժշկել)

2․Տրված նույնանուն բառերով կազմի՛ր նախադասություններ:

Օրինակ՝

Վանեցի: — Ինձանից հեռու վանեցի վախը:

Վանեցի մի տատ ունեմ:

Մարտ, կետ, շահ, այր:

3․Նախադասության մեջ փակագծերում դրված բառերից ո՞րն է գործածված, ընդգծի՛ր:

Ասել էի, որ տուն ….. ու իր իրերը տաներ: (Վարձել, վարձ)

Ուզածդ շատ բարձր ….. էր, դրա համար էլ տղան հեռացավ: (Վարձել, վարձ)

Հիվանդի գլուխը ….. ու գնար բժշկի հետևից: (Կապել, կապ)

Այսքան ամուր ….. քանդելը հեշտ գործ չէ: (Կապել, կապ)

Աղջիկը բարալիկ …. ուներ: (Ծամել, ծամ)

Դեղը պիտի ….. ու կուլ տար: (Ծամել, ծամ)

Պարգ է, որ այդքանից հետո պիտի կտուրը …..: (Կաթել, կաթ)

Ամանում այծի ….. էր: (Կաթել, կաթ)

4․Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն:

Զարդասեղանին ինչե՞ր էին դրված: (Սանր, սանրել)

Թե մազերը ի՞նչ աներ ու լվացվեր, կտեսնեիք, որ սիրուն երեխա է: (Սանր, սանրել)

Նվերը մի գեղեցիկ ի՞նչ էր: (Սանր, սանրել)

Նա մի շատ բարի ո՞վ էր: (Կախարդել, կախարդ)

Եթե իրոք ի՞նչ աներ, մուկ կդառնայիր: (Կախարդել, կախարդ)

Եկողն ամենաչար ո՞վ էր: (Կախարդել, կախարդ)

Հավաքվեցին չար ու բարի ովքե՞ր: (Կախարդել, կախարդ)

Պատին մի աղջկա ի՞նչ էր կախված: (Նկարել, նկար)

Սիրով որ ի՞նչ աներ, նկարը սիրուն կստացվեր: (Նկարել, նկար)

Դարձվածքներ

5․Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր հոմանիշ բառերով:

Փարիզից Վարշավա թռչելիս լեհ կինոդերասան Ցիբուլսկու աչքով ընկավ, որ կողքի ուղևորը սիրտը դող ընկած նստած է: Նա փորձեց հարևանին սիրտ տալ:

6.Տրված դարձվածքներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Պատի ծեփ դառնալ, պայման կապել, քիթը կախել, բերանը բաց մնալ, իրեն պատեպատ տալ:

7. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր՝ մի դեպքում դրանք գործածելով ուղիղ իմաստով, մյուս դեպքում՝ որպես դարձվածք:

Մատը մտցնել բզեզի բույնը, լեզու առնել, մատը կծել, ոսկոր ու կաշի դառնալ, գլուխը յուղել, մատից փուշ հանել, գլխին քար գցել:

Ամեն շարքից մի բաղադրիչ ընտրի´ր և բաղադրյալ բառեր կազմի´ր (քանիսը կստացվի):

1.Ա. Թութ, կարմիր, փուշ, ոսկի, տուն, գույն, կաթ(ն), խորհուրդ:
  Բ. Ան-, -յա, -ենի, -ոտ, -արան, -ավուն, -եղեն, -ավոր:

թթենի, կարմրավուն, փշոտ, ոսկյա, անտուն, գունավոր, կաթնեղեն խորհրդավոր 

2. Ա. Գետ, լույս (լուս), գիր (գր), սիրտ (սրտ), միտ:
      Բ. Ան-, -ավոր, -ել, -ակ, -ք, -ոտ:

Անգետ, լուսավոր, գիրք, սրտավոր, միտք,

Տրված բառաշարքից ընտրի՛ր ածանցավոր բառերը և արմատն ընդգծիր:
Շապիկ, մկնիկ-մկն, զատիկ-զատ, ծաղիկ, մայրիկ-մայր, աղջիկ, շնիկ-շուն, փիսիկ-փիսո, գեղեցիկ-գեղեց, կապիկ, փոքրիկ-փոքր, սիրունիկ-սիրուն, կողիկ-կող (կոտլետ), թիթեռնիկ-թիթեռ, ծիտիկ-ծիտ, քթիկ-քիթ, տոտիկ-տոտ, մատիկ-մատ,գնդակ-գունդ, գետակ-գետ, վանդակ, ելակ, կատակ, նապաստակ, առվակ-առու,զավակ, բակ, գուշակ, որդյակ-որդ, դղյակ, կտակ, պատանյակ-պատանի, թիակ-թի, թակ, բլրակ-բլուր, վարդակ-վարդ սոխակ, մահակ, մոծակ,գայլուկ-գայլ, բուկ, մանուկ, գառնուկ-գառ, ձագուկ-ձագ, ձուկ, ձիուկ-ձի, բազուկ-բազ, մուկ, աղմուկ, հատուկ, մարդուկ-մարդ, պոչուկ-պոչ, վհուկ, ձմերուկ:

Բառաշարքում ընդգծիր անհոդակապ բառերը:
Բարձրագահ, ծովեզր, գինեվաճառ, հյուրանոց, լուսանկար, տոմսարկղ, վերնատուն, եռանկյուն,
գիտարշավ, ջրհոր, ջրամբար, ջերմաչափ, լիառատ, քսանհինգ, խաչապաշտ, ձյունառատ, գյուղատնտես, լուսամփոփ, սևերես, գրախանութ, հարգարժան, հեռախոս, շրջանավարտ, մարզական, մատենադարան, մահարձան:

Present simple tense

  1. Bob always drinks tea in the morning
  2. What does she like
  3. My sister doesn’t play tennis
  4. The often visits their grandparents at weekends
  5. We sometimes go to the ice rink
  6. Where does your parents come from
  7. Do you wants to go home
  8. I don’t watch television after school

 

2.

1.Who visit sally in Spain

2. She visit her aunt and uncle

3. Tom go to school by bus

4.No, he doesn’t he go to school on foot

5. What Watch she on tv

6.She watch the news but she not watch soap operas

7.They like swimming

8.Yes, they do, but they not like running

9.When you go to a football match

10. I go to a football match on Sundays

Մայրը: Հովհ. Թումանյան

Մի  գարնան  իրիկուն  դռանը  նստած  զրույց  էինք  անում,  երբ  այս  դեպքը  պատահեց։  Էս  դեպքից  հետո  ես  չեմ  մոռանում  էն  գարնան  իրիկունը։

Ծիծեռնակը  բույն  էր  շինել  մեր  սրահի  օճորքում։  Ամեն  տարի  աշնանը  գնում  էր,  գարնանը  ետ  գալի,  ու  նրա  բունը  միշտ  կպած  էր  մեր  սրահի  օճորքին։

Ե՛վ  գարունն  էր  բացվում,  և՛  մեր  սրտերն  էին  բացվում,  հենց  որ  նա  իր  զվարթ  ճիչով  հայտնվում  էր  մեր  գյուղում  ու  մեր  կտուրի  տակ։

Եվ  ի՜նչ  քաղցր  էր,  երբ  առավոտները  նա  ծլվլում  էր  մեր  երդիկին  կամ  երբ  իրիկնապահերին  իր  ընկերների  հետ  շարժվում  էին  մի  երկար  ձողի  վրա  ու  «կարդում  իրիկնաժամը»։

Եվ  ահա  նորից  գարնան  հետ  վերադարձել  էր  իր  բունը։  Ձու  էր  ածել,  ճուտ  էր  հանել  ու  ամբողջ  օրը  ուրախ  ճչալով  թռչում,  կերակուր  էր  բերում  իր  ճուտերին։

Էն  իրիկունն  էլ,  որ  ասում  եմ,  եկավ,  կտցում  կերակուր  բերավ  ճուտերի  համար։  Ճուտերը  ծվծվալով  բնից  դուրս  հանեցին  դեղին  կտուցները։

Էդ  ժամանակ,  ինչպես  եղավ,  նրանցից  մինը,  գուցե  ամենից  անզգուշը  կամ  ամենից  սովածը,  շտապեց,  ավելի  դուրս  ձգվեց  բնից  ու  ընկավ  ներքև։

Մայրը  ճչաց  ու  ցած  թռավ  ճուտի  ետևից։  Բայց  հենց  էդ  վայրկյանին,  որտեղից  որ  է,  դուրս  պրծավ  մեր  կատուն,  վեր  թռցրեց  փոքրիկ  ճուտը։

—  Փի՛շտ,  փի՛շտ,  —  վեր  թռանք  ամենքս,  իսկ  ծիծեռնակը  սուր  ծղրտալով  ընկավ  կատվի  ետևից՝  նրա  շուրջը  թրթռալով  կտցահարելով,  բայց  չեղավ։  Կատուն  փախավ  մտավ  ամբարի  տակը։  Եվ  այս  ամենն  այնպես  արագ  կատարվեց,  որ  անկարելի  էր  մի  բան  անել։

Ծիծեռնակը  դեռ  ծղրտալով  պտտում  էր  ամբարի  շուրջը,  իսկ  մենք՝  երեխաներս,  մի-մի  փայտ  առած  պտտում  էինք  ամբարի  տակը,  մինչև  կատուն  դուրս  եկավ  ու  փախավ  դեպի  մարագը,  դունչը  լիզելով։

Ծիծեռնակը  դատարկ  կատվին  որ  տեսավ,  մի  զիլ  ծղրտաց  ու  թռավ,  իջավ  դիմացի  ծառի  ճյուղին։  Այնտեղ  լուռ  վեր  եկավ։  Մին  էլ  տեսանք՝  հանկարծ  ցած  ընկավ  մի  քարի  կտորի  նման։  Վազեցինք,  տեսանք՝  մեռած,  ընկած  է  ծառի  տակին։

Մի  գարնան  իրիկուն  էր,  որ  այս  դեպքը  պատահեց։  Շատ  տարիներ  են  անցել,  բայց  ես  չեմ  մոռանում  այն  գարնան  իրիկունը,  երբ  ես  առաջին  անգամ  իմացա,  որ  ծիծեռնակի  մայրն  էլ  մայր  է,  ու  սիրտն  էլ  սիրտ  է,  ինչպես  մերը։

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք  առաջադրանքները.

Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:երդիկ-Տան կտուրի մեջ թողած բացվածք, որ ծառայում Է իբրև լուսամուտ և օդանցք իրիկնաժամ-Երեկոյան ժամանակը, երեկո կտցում-Կտցելը, կտցվելը
Ինքդ կազմիր հարցեր պատմվածքի վերաբերյալ:

April 3 — 7

Easter in Armenia

Armenia has its own unique Easter celebrations and traditions. Easter is one of the brightest holidays of the Armenian Apostolic Church. It is a moveable feast, the day of the celebration is not fixed and each year it is different. The feast of the holiday is always celebrated from 22 March to 26 April (35 days).

Easter is also known as  Surb Zatik. Remembering the resurrection of Jesus is a way to renew daily hope that we have victory over sin.

Visiting church, funny games, colorful eggs, bread, greens and all the goodies make Armenian Easter very enjoyable.

Another interesting tradition is coloring of eggs. Easter eggs are dyed red using the traditional method of immersing them in an infusion of red onion skins – representing the blood of Christ. A favorite egg-tapping game is played by children and adults alike. You hold a hard-boiled egg upright, the other person holds their egg upright, and you tap their egg. If you crack the other person’s eggshell first without breaking your own, you win and get their egg. You keep doing this until the person with the most eggs wins. All the children play this game.

Armenians cook rice with raisins where rice is the symbol of the humanity, and raisins represent all Christians.

The easter table also includes Armenian fish Ishkhan and red wine, which symbolize the flesh and blood of Christ.

The most popular bread for Easter is Chorek. It is a sweet bread. It’s especially loved by kids. Chorek is a rather sweet and puff bread, that’s why it’s not an everyday dish, but is made once a year, during Easter.

Բառապաշար

  • Celebration-տոնում
  • Tradition-ավանդույթ
  • Feast-խնջույք
  • Holiday-տոն,արձակուրդ
  • Resurrection-հարություն
  • Rice-բրինձ
  • Raisin-չամիչ
  • Symbol-խորհրդանիշ
  • Wine-գինի
  • Blood-արյուն
  • Moveable- շարժական

Բաղադրյալ թվի վերլուծումը պարզ արտադրիչների

Դասարանական առաջադրանքներ

1 Գտե՛ք թվի բոլոր պարզ բաժանարարները․

36|2

18|2

9|3

3|3

1

36=2x2x3x3

369|3

123|3

41|41

1

369=3x3x41

2 Հետևյալ թվերը վերլուծեք պարզ արտադրիչների․

48|2

24|12

6|2

3|3

1

48=2x12x2x3

75|3

25|5

5|5

1

75=3x5x5

258|2

129|3

43|43

1

258=2x3x43

1000|2

500|2

250|2

125|5

5|5

1

1000=2x2x2x5x5

303|3

101|101

1

303=3×101

800|2

400|2

200|2

100|2

50|2

25|25

1

800=2x2x2x2x2x25

3 Թիվը վերլուծվում է երկու պարզ արտադրիչների, որոնցից մեկը միանշ թիվ է, իսկ մյուսը՝ երկնիշ։ Արտադրիչների տարբերությունը 4 է։ Գտե՛ք այդ թիվը։ 11,7

4 Գտեք տրված թվերի ընդհանուր պարզ արտադրիչները․

8|4

2|2

1

8=4×2

12|2

6|2

3|3

1

12=2x2x3

10|2

5|5

1

10=2×5

25|5

5|5

1

25=5×5

5 Մի քառակուսու պարագիծը 14 սմ է, իսկ մյուսինը՝ 50 սմ։ Քանի՞ սանտիմետրով է քառակուսիներից մեկի կողմը մյուսի կողմից մեծ։ 50-14=36 36:9=4

Տնային առաջադրանքներ

1․ Գտե՛ք թվի բոլոր պարզ բաժանարարները․

81|9

9|3

3|3

81=9x3x3

120|2

60|2

40|2

20|2

10|2

5|5

 

120=2x2x2x2x2x5x1

2․ Հետևյալ թվերը վերլուծեք պարզ արտադրիչների․

92|2

46|2

24|2

12|2

6|2

4|2

2|2

1

92=2x2x2x2x2x2x2x1

108|2

54|2

27|3

9|3

3|3

1

108=2x2x3x3x3x1

625|5

125|5

25|5

5|5

1

625=5x5x5x5x1

1024|2

512|2

256|2

128|2

64|2

32|2

16|2

8|2

4|2

2|2

2

1024=2x2x2x2x2x2x7x1

704|2

302|2

100|2

50|2

25|5

5|5

1

702=2x2x2x2x5x5x1

888|2

444|2

222|2

111|1

111|111

1

888=2x2x2x1x111x1

3․ Մի թվի պարզ բաժանարարներն են 2-ը, 5-ը և 7-ը։ Գտե՛ք այդ թիվը եթե հայտնի է, որ այն 125-ից մեծ չէ։2x5x7=70

4․ Գտեք տրված թվերի ընդհանուր պարզ արտադրիչները․

18 և 24

48 և 60

 

18|2              24|2                   48|2             60|2

9|3               12|2                     24|2             30|3

3|3               6|2                      12|2              10|2

1                 3|3                        6|2                5|5

1                           3|3                 1

2  և 3

5․ Խորանարդի բոլոր կողերի երկարությունների գումարը 132 սմ է։ Գտե՛ք նրա ծավալը։

132:12=11

V=11x11x11=1331

Սպասելով Ամանորի հրաշքին

 

Ես շատ եմ սպասում Ամանորի որ ինձ տան նվերներ։ Դրանից հետո գալու է ձյուն որ սաղս իչնելու ենք բակ խաղանք ձնագնդիկ և սարքել ձնեմարդ։ և դրանից հետո գալիսես տուն և տաք հաքնվում ու գնում հաց ուտելու և թեյ խմելու։ Հետո սախս հելնում ենք դուս և հետ մենք վառում ենք մոմերը ու գնում ենք տուն։ և տուն մենք սաղով հավաքվում ենք և սկսումենք նշել ձմեռվա տոնը։

Ուղղանկյունանիստի մակերևույթի մակերես

Փաթեթ 1

Սիրելի սովորողներ, այսօր կսովորենք հաշվել ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսը, ինչպես նաև կկատարեք գործնական աշխատանք։

Նախ ուսումնասիրենք ուղղանկյունանիստի փռվածքը։ Այն բաղկացած է 6 ուղղանկյուններից։

Օրինակի վրա հասկանանք, թե ինչպես պատրաստենք ուղղանկյունանիստ։ Ընտրեք 3 տարբեր չափումներ, օրինակ՝ 3 սմ, 5 սմ և 8 սմ։ Գունավոր ստվարաթղթից կտրեք 3 սմ և 5 սմ կողմերով 2 հատ ուղղանկյուն, կտրեք նաև 5 սմ և 8 սմ կողմերով 2 հատ ուղղանկյուն, որից հետո կտրեք 3 սմ և 8 սմ կողմերով 2 հատ ուղղանկյուն։ Այժմ սկոչի միջոցով այդ ուղղանկյունները միացրեք այնպես, որ ստանաք ուղղանկյունանիստի փռվածքը, դրանից հետո հեշտությմաբ կստանաք ուղղանկյունանիստ, որի չափումներն են՝ 3 սմ, 5 սմ և 8 սմ։

Ուղղանկյուանանիստի մակերևույթի մակերեսը նրա բոլոր նիստերի(ուղղանկյունների)  մակերերսների գումարն է։

Ուղղանկյունանիստի  չափումներն են՝ ուղղանկյունանիստի լայնությունը, երկարությունը և բարձրությունը։

Եթե ուղղանկյունանիստի չափումները նշանակենք a,b,c, քանի որ ուղղանկյունանիստի հանդիպակաց նիստերը իրար հավասար են, ուստի  նրա բոլոր նիստերի  մակերերսների գումարը կլինի՝ 2*a*b+2*b*c+2*a*c, որն էլ ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսն է։

Օրինակ՝ հաշվենք 3 սմ, 5 սմ և 8 սմ չափումներով ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսը։

a=3 սմ, b=5 սմ, c=8 սմ, ուրեմն ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսը՝ 2*3*5+2*5*8+2*3*8=30+80+48=158 սմ քառ․։

Ավելի լավ հասկանալու համար նախ պատկերենք ուղղանկյունանիստի փռվածքը՝

Նախ նկատենք, որ կա 2 հատ 3 սմ և 5 սմ կողմերով ուղղանկյուն։ Հաշվենք 3 սմ և 5 սմ կողմերով ուղղանկյուններից յուրաքանչյուրի մակերեսը՝ 3*5=15 սմ քառ․։

Այժմ նկատենք, որ կա 2 հատ 3 սմ և 8 սմ կողմերով ուղղանկյուն։ Հաշվենք 3 սմ և 8 սմ կողմերով ուղղանկյուններից յուրաքանչյուրի մակերսը՝ 3*8=24 սմ քառ․:

Այնուհետև նկատենք, որ կա 2 հատ 5 սմ և 8 սմ կողմերով ուղղանկյուն։ Հաշվենք 5 սմ և 8 սմ կողմերով ուղղանկյուններից յուրաքանչյուրի մակերեսը՝ 5*8=40 սմ քառ․։

S(մակերևույթի մակերես)=2*15+2*24+2*40=30+48+80=158 սմ քառ․

Առաջադրանքներ

1․Հաշվեք ուղղանկյունանիստ մակերևույթի մակերեսը, եթե նրա չափումներն են՝ 5 դմ, 7 դմ,  8 դմ։

S=2x(5×7+5×8+7×8)=262

V=5x7x8=280

2․Հաշվեք ուղղանկյունանիստ մակերևույթի մակերեսը, եթե նրա չափումներն են՝ 6 սմ,  12 սմ, 10 սմ։

S=2x(6×12+6×10+12×10)=507

V=6x12x10=720

3․Հաշվեք ուղղանկյունանիստ մակերևույթի մակերեսը, եթե նրա չափումներն են՝ 3 սմ, 5 սմ,  10 սմ։

S=2x(3×5+3×10+5×10)=190

V=3x5x10=150

4․Հաշվեք ուղղանկյունանիստ մակերևույթի մակերեսը, եթե նրա չափումներն են՝

S=2x(11×12+11×10+12×10)=724

V=11x12x10=1320

11 սմ,  12 սմ, 10 սմ։

5․ Հաշվեք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսը, եթե նրա չափումներն են՝

S=2x(30×20+30×10+20×10)=2200

V=30x20x10=6000

3 դմ,  20 սմ, 10 սմ։

6․ Հաշվեք ուղղանկյունանիստ մակերևույթի մակերեսը, եթե նրա չափումներն են

՝S=2x(11×12+11×14+12×14)=908

V=11x12x14=1848

11 սմ, 12 սմ, 14 սմ։