Հովհաննես Թումանյան: Ինքնակենսագրություն:

Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։

Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։

Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։

Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում Քյորօղլին, Քյարամը կամ ո՛րևէ հոգևոր երգ։

Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 1869 թվի փետրվարի 7-ին։ Մանկությունս անց եմ կացրել մեր գյուղում ու սարերում։

Մի օր էլ մեր դռանը մայրս ճախարակ էր մանում, ես խաղում էի, մին էլ տեսանք, քոշերը հագին, երկար մազերով ու միրքով, երկաթե գավազանը չրխկացնելով, մի օտարական անցավ։

–Հասի՛ր, էդ կլեկչուն կա՛նչիր, ամանները տանք, կլեկի,– ասավ մայրս։ Խաղս թողեցի, ընկա ուստի ետևից կանչեցի։ Դուրս եկավ, որ կլեկչի չէ, այլ մեր ազգականի փեսա տիրացու Սհակն է։ Սկսեցի զրույց անել։ Տիրացուն խոսք բաց արավ իր գիտության մասին։

– Տիրա՛ցու ջան, բա ի՜նչ կլինի, մեր գեղումը մնաս, երեխանցը կարդացնես,– խնդրեց մայրս։

– Որ դուք համաձայնվեք, ինձ պահեք, ես էլ կմնամ, ի՜նչ պետք է ասեմ,– հայտնեց տիրացու Սհակը։

Գյուղումն էլ տրամադրություն կար, և, մի քանի օրից հետո, տիրացու Սհակը դարձավ Սհակ վարժապետ։ Մի օթախում հավաքվեցին մի խումբ երեխաներ, տղա ու աղջիկ շարվեցին երկար ու բարձր նստարանների վրա, եղավ ուսումնարան, և այստեղից սկսեցի ես իմ ուսումը։

Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքհան» էր անում և մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը։

Վարժապետի առջև կանգնած երեխան սխալ էր անում թե չէ, սարսափից իրան կորցնում էր, այլևս անկարելի էր լինում նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր դուրս տալի։ Այն ժամանակ կարմրատակում, սպառնալի, չուխի թևերը էտ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետը ու բռնում… Քիթ ու պռունկն արյունոտ երեխան, գալարվելով, բառաչում էր վարժապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք ցրտահար ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրա։ Ջարդած երեխային վերցնում էին մեջտեղից։

– Արի՛,– դուրս էր կանչում վարժապետը հետևյալին…

Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝ «վարժապետն ի՛նչ որ կասի, դու էլ էն ասա»։ Եկավ։

Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։

Նա էլ կրկնում է՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

Այս երեխայի բանը հենց սկզբից վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։ Բայց մեր Սհակ վարժապետի չարությունից չէր դա։ Այս տեսակ անաստված ծեծ այն ժամանակ ընդունված էր և սովորական բան էր մեր գյուղական ուսումնարաններում։ Գյուղացիներից էլ շատ քչերն էին բողոքում։ Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում։ Չմոռանամ, որ Սհակ վարժապետին սիրում էին մեր գյուղում և մինչև օրս հիշում են։

Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց, որ չեմ ավարտել։

Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել։ 10—11տարեկան ժամանակս Լորիս-Մելիքովի վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ։ Այդ երգերին տներ էի ավելացնում և գրում էի զանազան ոտանավորներ–երգիծաբանական, հայրենասիրական և սիրային։ Սիրային ոտանավորներից մեկը, մի դեպքի պատճառով, տարածվեց ընկերներիս մեջ ու մնաց մինչև օրս։ Ահա՛ այդ ոտանավորը.

Հոգուս հատոր
Սըրտիս կըտոր,
Դասիս համար
Դու մի՛ հոգար,
Թե կան դասեր
Կա նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Իմ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում
Դաս է սերտում

Հարցեր և առաջադրանքներ:

1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:

զանազան-մեկը մյուսից տարբեր, իրար ոչ նման:

խրատել-Խրատական խորհուրդներ տալ

2. Ըստ ստեղծագործության գրավոր պատմիր, թե Թումանյանի մանուկ ժամանակ ինչպես էին ապրում գյուղում: Հովհանես թումանյանը շատ սիրում է գրքեր և իրենց հետ շատ կոկիկ է վերաբերվում դրա համար նա իր ընկերներին ասել է որ գիրք ինձնից չպահանջեք։
3. Այսպիսի ինքնակենսագրություն գրիր (պատմիր, թե ինչով ես նման ծնողներիդ յուրաքանչյուրին, ինչպես ես անցկացրել կյանքիդ նախադպրոցական շրջանը, ինչն է շատ ազդել քեզ վրա և այլն): Յես նման եմ իմ ծնողներին բնավորությունով, ես իմ դպրոցը լավ եմ անցկացրել ես, մեզ դպրոցը տալիս է գիտելիք որ մեծանանք դառնանք լավ մարդ։
4. Բառարանի օգնությամբ գրիր ընդգծված բառերի հոմանիշները. երկուական հոմանիշ:

հին-վաղեմի, նախկին,

ազնիվ- Առաքինի, վեհ,

առատաձեռն-բազմապարգև, բարեձիր,

նշանավոր-Ականավոր, հայտնի,

թաքուն-Գաղտնի, ծածուկ,

պակասավոր-Թերի, անկատար,

 

Ռացիոնալ թվերի սահմանումը

Ռացիոնալ թվերի սահմանումը

Մեզ արդեն հայտնի են թվերի տարբեր բազմություններ՝ բնական թվեր, կոտորակային թվեր, ամբողջ թվեր:

Բնական թվեր

Հաշվելիս առաջացած 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12… թվերը կոչվում են բնական թվեր:

Օրինակ

1 նարինջ                   2 նարինջ                                      3 նարինջ 

       

Կոտորակային թվեր

Օրինակ

 3/4 պիցա                         3/8 պիցա                      1 2/9 մանդարին                                                    

                     

Ամբողջ թվեր

Բնական թվերի հակադիր թվերը կոչվում են բացասական ամբողջ թվեր:

 

Ամբողջ դրական և բացասական թվերն ու 0-ն կոչվում են ամբողջ թվեր:

Բացասական կոտորակներ

Դրական կոտորակների հակադիր թվերը կոչվում են բացասական կոտորակներ:

Եթե վերևի ջերմաչափներից երրորդը ցույց է տալիս, օրինակ՝ 

3 1/2  աստիճան ցուրտ, ապա առաջանում է բացասական կոտորակային թիվ՝ −3 1/2-ը:

Եթե ձեռնարկությունը ունեցել է  25 4/5  մլն դրամ վնաս, ապա դա կարելի է գրել որպես բացասական եկամուտ՝  −25 4/5

Օրինակ

−3/4, −1 5/8 թվերը բացասական կոտորակային թվեր են:

Ռացիոնալ թվեր

Վերևում բերված բոլոր թվերը միասին կոչվում են ռացիոնալ թվեր:

Դրական և բացասական ամբողջ և կոտորակային թվերն ու 0-ն կոչվում են ռացիոնալ թվեր:

Օրինակ

15,−7, 0, 2/5, 17/6, 5 2/9, −3/4, −1 5/8, −3/2 թվերը ռացիոնալ թվեր են:

 

Դասարանական աշխատանք

 

1․ Ընտրիր դրական թվերը:

 

ա) 50

բ) 9

գ) −18 8/5

դ) 5/50

ե) 0

զ) 54

է) −1/9

  1. Ռացիոնալ թվերի վերաբերյալ բերված պնդումներից ո՞րն է ճիշտ:

ա) Կոտորակային թվերը ռացիոնալ թվեր են:

բ) Բոլոր ռացիոնալ թվերը դրական են:

գ) Խառը թվերը ռացիոնալ չեն:

 

  1. 36/16, 15, 9/15 թվերը (ընտրիր պնդման ճիշտ շարունակությունը).

 

ա) ռացիոնալ են:

բ) կոտորակային են:

գ) բնական են:

դ) բացասական են:

ե) ամբողջ են:

զ) դրական են:

 

  1. Ինչպիսի՞ թիվ է 14 1/2-ը:  

Նշիր բոլոր ճիշտ պատասխանները:

ա) ամբողջ թիվ է

բ) խառը թիվ է

գ) ռացիոնալ թիվ չէ

դ) ամբողջ թիվ չէ

 

  1. Ճիշտ է արդյո՞ք հետևյալ պնդումը.

 

0, −3, 5, −36 թվերը ռացիոնալ թվեր են:

ա) ճիշտ է           բ) սխալ է

  1. Ռացիոնալ թվերի վերաբերյալ հետևյալ պնդումներից ո՞րն է սխալ:

 

ա) Որոշ ռացիոնալ թվեր դրական են:

բ) Բնական թվերը ռացիոնալ թվեր են:

գ) Որոշ ամբողջ թվեր ռացիոնալ չեն:

 

  1. Տրված  է, որ a<0 և x>0

Որո՞նք կարող են լինել a և x թվերը:

Ընտրիր հնարավոր տարբերակները:

 

  • a=10/13
  • a=−31
  • x=1/37
  • x=39
  • a=−1/20
  • x=1/76
  • x=−8 10/11

 

  1. Հետևյալ թվերից ընտրիր ոչ ռացիոնալ թվերը:

Նշիր բոլոր ճիշտ տարբերակները:

  • բոլորն էլ ռացիոնալ են
  • −13 7/8
  • 18
  • −2
  • 1/2
  • 0
  • −11/18
  • 24
  • −18
  • ոչ մեկը ռացիոնալ չի

 

Ամբողջ թվերի գումարման-հաննամ կանոնները ամրապնդելու համար՝ 

սլայդ 

 

  1. Կատարիր գործողությունը․

 

ա) -9 + 5 =-4

 

բ) -15 – 6 =-21

 

գ) 10 – 45 =-35

 

դ) 10 – 19 =-9

 

ե) 22 – (-8) =30

 

զ) – 7 – (-5) =-2

 

  1. Հաշվիր առավել հարմար եղանակով․

 

ա) 12 – 54 – (-22) + 30 – (-20) =30

 

բ) 6 + (-26) – 25 – 33 + 45 =-33

 

Լրացուցիչ առաջադրանք

 

1․ Ինչպիսի՞ թիվ է 5/7-ը:  

Նշիր բոլոր ճիշտ պատասխանները:

ա) ամբողջ թիվ է

բ) ռացիոնալ թիվ է

գ) ռացիոնալ թիվ չէ

դ) ամբողջ թիվ չէ

 

2․ Հետևյալ թվերից ընտրիր ռացիոնալ թվերը:

Նշիր բոլոր ճիշտ տարբերակները:

  • բոլորն էլ ռացիոնալ են
  • −7/8
  • 1/8
  • −20
  • -1/2
  • 0
  • −11/18
  • 24
  • −18/45
  • ոչ մեկը ռացիոնալ չի

 

3․ Կատարիր գործողությունը․

ա) -10 + 3 =-7

 

բ) -13 – 6 =-19

 

գ) 11 – 13 =2

 

դ) -33 + (-7) =-40

 

ե) -52 + 3 =-49

 

զ) – 15 – (-15) =-30

  1. Հաշվիր արտահայտության արժեքը․

 

ա) -16 : (-8) + 18 : (-9) – 20 : (-5) =-8

 

բ) (77 : (-7) – 45 : (-9)) : (-3) =127

 

  1. Հաշվիր․

 

ա) 4 • (3 + 8) =17

 

բ) -5 • (-6+ 3) = -33

 

գ) 0 • (5 + (-5)) = -10

 

դ) -10 • (8 + (-6)) =-4

 

English homework

 

Exercise 2

1.There is an apple.

2.There aren’t any eggs.

3.There isn’t any sandwich.

4.There is some orange juice.

5.There isn’t any rice.

6.There aren’t any oranges.

7.There isn’t any milk.

8.There are some bananas.

9.Three is some bread.

10.There are some tomatoes.

11. There isn’t any cheese.

12.There is an avocado.

13. There isn’t any ketchup.

14.There is some water.

Exercise 3

1.How many potatoes areashveli there?

2.How much butter is there?

3.How much cheese is there?

4.How much honey is there?

5.How many oranges are there?

6.How much bread is there?

7.How many sausages are there?

8.How much mayonnaise is there?

9.How much sugar is there?

10.How many sandwiches are there?

 

Կոորդինատային հարթության մեջ՝ կենադանիների պատկերում

Երկրորդ կենդանու պատկերի կոորդինատներն են․

1) (2;-3), (2;-2), (4;-2), (4;-1), (3;1), (2;1), (1;2), (0;0), (-3;2), (-4;5), (0;8), (2;7), (6;7), (8;8), (10;6), (10;2), (7;0), (6;2), (6;-2), (5;-3), (2;-3).

2) (4;-3), (4;-5), (3;-9), (0;-8), (1;-5), (1;-4), (0;-4), (0;-9), (-3;-9), (-3;-3), (-7;-3), (-7;-7), (-8;-7), (-8;-8), (-11;-8), (-10;-4), (-11;-1), (-14;-3),
(-12;-1), (-11;2), (-8;4), (-4;5

.

3) Աչքեր (2; 4), (6; 4)

/Այստեղ տեղադրում եք ստացված պատկերը/

Կենդանու անվանումը՝ 1-արծիվ 2-շուն

 

 

Երրորդ կենդանու պատկերի կոորդինատներն են․

1) (-9;6), (-5;9), (-5;10), (-4;10), (-4;4), (-3;4), (0;7), (2;4), (4;7), (7;4),
(9;3), (9;1), (8;-1), (8;1), (7;1), (7;-7), (6;-7), (6;-2), (4;-1), (-5;-1), (-5;-7),
(-6;-7), (-6;5), (-7;5), (-8; 4), (-9; 4), (-9; 6).

2) Աչքեր (-6; 7).

/Այստեղ տեղադրում եք ստացված պատկերը/

Կենդանու անվանումը՝ գարիլա

Ինչ ինձ տվեց ձմեռային ճամբարը

Ես չեմ մասնակց է  ձմեռային ճամբարին որովհետև ես գնացել եմ իմ Դյուդոյի թմով ծաղկադզոր  տասներկու օրով, այնտեղ մենք պարապում էինք գնում էինք հրազդան, այնտեղ ձյուն շատ շատ էր, մենք վազում էինք մենք խաղում էինք ինձ շատ դուր էր եկել բայց իմ ընկերները իմ կողը չէին։ Ես շատ կուզեյ որ իմ ընկերները իմ կողը լինեին որ իրենց հետ ես խաղայ խոսեինք։