Ռացիոնալ թվերի սահմանումը

Ռացիոնալ թվերի սահմանումը

Մեզ արդեն հայտնի են թվերի տարբեր բազմություններ՝ բնական թվեր, կոտորակային թվեր, ամբողջ թվեր:

Բնական թվեր

Հաշվելիս առաջացած 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12… թվերը կոչվում են բնական թվեր:

Օրինակ

1 նարինջ                   2 նարինջ                                      3 նարինջ 

       

Կոտորակային թվեր

Օրինակ

 3/4 պիցա                         3/8 պիցա                      1 2/9 մանդարին                                                    

                     

Ամբողջ թվեր

Բնական թվերի հակադիր թվերը կոչվում են բացասական ամբողջ թվեր:

 

Ամբողջ դրական և բացասական թվերն ու 0-ն կոչվում են ամբողջ թվեր:

Բացասական կոտորակներ

Դրական կոտորակների հակադիր թվերը կոչվում են բացասական կոտորակներ:

Եթե վերևի ջերմաչափներից երրորդը ցույց է տալիս, օրինակ՝ 

3 1/2  աստիճան ցուրտ, ապա առաջանում է բացասական կոտորակային թիվ՝ −3 1/2-ը:

Եթե ձեռնարկությունը ունեցել է  25 4/5  մլն դրամ վնաս, ապա դա կարելի է գրել որպես բացասական եկամուտ՝  −25 4/5

Օրինակ

−3/4, −1 5/8 թվերը բացասական կոտորակային թվեր են:

Ռացիոնալ թվեր

Վերևում բերված բոլոր թվերը միասին կոչվում են ռացիոնալ թվեր:

Դրական և բացասական ամբողջ և կոտորակային թվերն ու 0-ն կոչվում են ռացիոնալ թվեր:

Օրինակ

15,−7, 0, 2/5, 17/6, 5 2/9, −3/4, −1 5/8, −3/2 թվերը ռացիոնալ թվեր են:

 

Դասարանական աշխատանք

 

1․ Ընտրիր դրական թվերը:

 

ա) 50

բ) 9

գ) −18 8/5

դ) 5/50

ե) 0

զ) 54

է) −1/9

  1. Ռացիոնալ թվերի վերաբերյալ բերված պնդումներից ո՞րն է ճիշտ:

ա) Կոտորակային թվերը ռացիոնալ թվեր են:

բ) Բոլոր ռացիոնալ թվերը դրական են:

գ) Խառը թվերը ռացիոնալ չեն:

 

  1. 36/16, 15, 9/15 թվերը (ընտրիր պնդման ճիշտ շարունակությունը).

 

ա) ռացիոնալ են:

բ) կոտորակային են:

գ) բնական են:

դ) բացասական են:

ե) ամբողջ են:

զ) դրական են:

 

  1. Ինչպիսի՞ թիվ է 14 1/2-ը:  

Նշիր բոլոր ճիշտ պատասխանները:

ա) ամբողջ թիվ է

բ) խառը թիվ է

գ) ռացիոնալ թիվ չէ

դ) ամբողջ թիվ չէ

 

  1. Ճիշտ է արդյո՞ք հետևյալ պնդումը.

 

0, −3, 5, −36 թվերը ռացիոնալ թվեր են:

ա) ճիշտ է           բ) սխալ է

  1. Ռացիոնալ թվերի վերաբերյալ հետևյալ պնդումներից ո՞րն է սխալ:

 

ա) Որոշ ռացիոնալ թվեր դրական են:

բ) Բնական թվերը ռացիոնալ թվեր են:

գ) Որոշ ամբողջ թվեր ռացիոնալ չեն:

 

  1. Տրված  է, որ a<0 և x>0

Որո՞նք կարող են լինել a և x թվերը:

Ընտրիր հնարավոր տարբերակները:

 

  • a=10/13
  • a=−31
  • x=1/37
  • x=39
  • a=−1/20
  • x=1/76
  • x=−8 10/11

 

  1. Հետևյալ թվերից ընտրիր ոչ ռացիոնալ թվերը:

Նշիր բոլոր ճիշտ տարբերակները:

  • բոլորն էլ ռացիոնալ են
  • −13 7/8
  • 18
  • −2
  • 1/2
  • 0
  • −11/18
  • 24
  • −18
  • ոչ մեկը ռացիոնալ չի

 

Ամբողջ թվերի գումարման-հաննամ կանոնները ամրապնդելու համար՝ 

սլայդ 

 

  1. Կատարիր գործողությունը․

 

ա) -9 + 5 =-4

 

բ) -15 – 6 =-21

 

գ) 10 – 45 =-35

 

դ) 10 – 19 =-9

 

ե) 22 – (-8) =30

 

զ) – 7 – (-5) =-2

 

  1. Հաշվիր առավել հարմար եղանակով․

 

ա) 12 – 54 – (-22) + 30 – (-20) =30

 

բ) 6 + (-26) – 25 – 33 + 45 =-33

 

Լրացուցիչ առաջադրանք

 

1․ Ինչպիսի՞ թիվ է 5/7-ը:  

Նշիր բոլոր ճիշտ պատասխանները:

ա) ամբողջ թիվ է

բ) ռացիոնալ թիվ է

գ) ռացիոնալ թիվ չէ

դ) ամբողջ թիվ չէ

 

2․ Հետևյալ թվերից ընտրիր ռացիոնալ թվերը:

Նշիր բոլոր ճիշտ տարբերակները:

  • բոլորն էլ ռացիոնալ են
  • −7/8
  • 1/8
  • −20
  • -1/2
  • 0
  • −11/18
  • 24
  • −18/45
  • ոչ մեկը ռացիոնալ չի

 

3․ Կատարիր գործողությունը․

ա) -10 + 3 =-7

 

բ) -13 – 6 =-19

 

գ) 11 – 13 =2

 

դ) -33 + (-7) =-40

 

ե) -52 + 3 =-49

 

զ) – 15 – (-15) =-30

  1. Հաշվիր արտահայտության արժեքը․

 

ա) -16 : (-8) + 18 : (-9) – 20 : (-5) =-8

 

բ) (77 : (-7) – 45 : (-9)) : (-3) =127

 

  1. Հաշվիր․

 

ա) 4 • (3 + 8) =17

 

բ) -5 • (-6+ 3) = -33

 

գ) 0 • (5 + (-5)) = -10

 

դ) -10 • (8 + (-6)) =-4

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *