Տասնորդական կոտորակների հանումը

Ինչպես և գումարման ժամանակ, հանման գործողությունները հարմար է գրի առնել սյունակով, այսինքն՝ օգտագործել տասնորդական կոտորակների հանման հետևյալ հաշվեկանոնը.

1) Հանելին գրվում է նվազելիի տակ այնպես, որ հանելիի ստորակետը և թվանշանները լինեն նվազելիի ստորակետի և համապատասխան կարգերում գրված թվանշանների տակ։

2) Կոտորակների միջև դրվում է հանման նշանը, և ներքևում գիծ է տարվում։

3) Ստորակետներն անտեսվում են, և կատարվում է համապատասխան բնական թվերի հանում։

4) Գծի տակ գրված թվի գրառման մեջ ստորակետ է դրվում նվազելիի և հանելիի ստորակետների տակ։

Այս հաշվեկանոնը կարելի է կիրառել նաև այն դեպքում, երբ երկու կոտորակներում ստորակետից հետո տարբեր քանակներով թվանշաններ կան։ Դրա համար համապատասխան կոտորակի գրառման վերջում նախապես կցագրվում են պակասող քանակով զրոներ։ Ենթադրենք՝ պետք է 0,7‐ից հանել 0,381։
0,7‐ին երկու զրո կցագրելով՝ կստանանք 0,700։ Այժմ կարող ենք կիրառել հաշվեկանոնը։
0,700

0,381
——-
0,319

Եթե նվազելին կամ հանելին բնական թիվ է, ապա նրա գրառումից հետո դրվում է ստորակետ, և հանումը կատարվում է տասնորդական կոտորակների հանման հաշվեկանոնի համաձայն։

Այժմ արդեն կարող ենք ձևակերպել տարբեր նշաններ ունեցող տասնորդական կոտորակների գումարման կանոնը։ Տարբեր նշաններով երկու տասնորդական կոտորակներ գումարելու համար պետք է այդ կոտորակների բացարձակ արժեքներից ավելի մեծից հանել ավելի փոքրը և ստացված կոտորակից առաջ դնել ավելի մեծ բացարձակ արժեք ունեցող գումարելիի նշանը։

Հաշվի առնելով այս կանոնը՝ կարելի է ձևակերպել տասնորդական կոտորակների հանման ընդհանուր կանոնը։

Մի տասնորդական կոտորակից մեկ ուրիշ տասնորդական կոտորակ հանելու համար պետք նվազելիին գումարել հանելիին հակադիր թիվը։

Օրինակ` (–0,2) – (–0,1) = (–0,2) + 0,1 = –(|–0,2| – |0,1|) = –(0,2 – 0,1) = –0,1:

Առաջադրանքներ.

1) Կատարե՛ք հանում.

ա) 3,56 – 2,14 =1,42

բ) 81,22 – 53,12 =28,10

գ) 111,782 – 65,327=46,455

դ) 17,1 – 8,256 =9,255

ե) 0,625 – 0,1 =0,624

զ) 7,35 – 6,35 =1,0

2) Ինչքանո՞վ է 27,38 մ-ը մեծ 13,81 մ‐ից։ 14,43

3) Գտե՛ք արտահայտության արժեքը.

ա) (0,241 – 0,15) ⋅ 100 + (3,72 + 14,25) ⋅ 10 =0,226+17,97=17,323

բ) (56,37 – 43,21) ։ 10 – (2,36 – 2,01) ։ 100 =13,16-0,35=13,51

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1) Կատարե՛ք հանում.

ա) 1,037 – 1 =0,037

բ) 3,263 – 2 =1,263

գ) 8,002 – 8 =0,02

դ) 11,397 – 9 =2,397

ե) 107,03 – 56 =51,03

զ) 34,56 – 29 =5,56

2) Ուղղանկյան կողմերի երկարությունները 6,37 դմ և 10,01 դմ են։ Ուղղանկյան մեծ կողմը փոքրացրել են 3,2 դմ-ով, իսկ փոքր կողմը՝ 5,5 դմ-ով։ Որքա՞ն է ստացված ուղղանկյան պարագիծը։6,37-5,5=1,32 10,01-3,2=7,01     7,01+1,32+6,37+10,01=24,71

3) Գտի՛ր *-ը.

ա) 7,86 + 2,19 = 10,05

բ) 43,19 + 1,924 = 45,114

գ) 117,18 – 155,421 = 38,241

դ) 53,27 + 36,73 = 90

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *