Հանս Անդերսեն. Ձյունե թագուհին, համառոտ

 

Կար-չկար մի չար տրոլ: Նա ստեղծում է կախարդական հայելի, որի մեջ ամեն բարի և գեղեցիկ բան արտացոլվում է որպես չար ու այլանդակ: Դա զվարճացնում է տրոլին, իսկ նրա աշակերտները շրջում են ամենուր հայելիով: Որոշում են բարձրանալ երկինք և ծաղրել Արարչին: Սակայն հայելին ընկնում է և փշրվում: Հազարավոր փոքրիկ բեկորներ սփռվում են ողջ երկրով: Եթե հայելու փոքր կտորները ընկնում են մարդկանց աչքերի կամ սրտի մեջ, մարդիկ փոխվում են, դառնում չար և կոպիտ: Տրոլին այս ամենը զվարճացնում է: Մեծ քաղաքում միմյանց հարևանությամբ ապրում են Կայուսը և Գերդան: Նրանք սիրում են իրար որպես քույր և եղբայր: Երկու ընտանիքները աճեցնում են գեղեցիկ վարդեր, և երեխաները սիրում են նստել վարդերի թփերի մոտ: Մի երեկո, վարդերի մոտ նստած Կայուսը բղավում է: Ասում է, որ աչքն ինչ-որ բան ընկավ: Դա սատանայական հայելու փոքրիկ կտոր է: Մեկ ուրիշ փշուր մտնում է նրա սիրտը: Տղայի սիրտը դառնում է սառույցի կտոր, և նա տեսնում է աշխարհը աղճատված տեսքով: Վարդերը թվում են նրան այլանդակ, նա սկսում է կոպտել մեծերին: Գալիս է ձմեռը:

Կայուսը գնում է կենտրոնական հրապարակ` սահնակ քշելու: Հրապարակում հայտնվում է գեղեցիկ մի կին, որի հագին ճերմակ զգեստ է: Դա Ձյունե թագուհին է: Կայուսը նրա կառքին է կապում իր սահնակը, և նրանք դուրս են գալիս քաղաքից: Ձյունե թագուհին համբուրում է Կայուսին, և սա մոռանում է իր հարազատներին և Գերդային: Երբ Կայուսը չի վերադառնում, Գերդան շատ է լաց լինում: Սակայն աղջիկը չի հավատում, որ տղան մեռել է և գնում է նրան փնտրելու: Հայտնվում է կախարդ կնոջ մոտ, որն ունի հրաշալի այգի: Կախարդն այնպես է անում, որ Գերդան ամեն բան մոռանա և մնա իր մոտ, այգում, որտեղ միշտ ամառ է: Սակայն այգու վարդերը մի օր հիշեցնում են Գերդային Կայուսի մասին: Նա հարցնում է վարդերին, թե արդյոք Կայուսը հողի տակ պառկածների մեջ է: Ստանում է բացասական պատասխան: Գերդան հեռանում է կախարդուհուց: Նա հանդիպում է մեծ ագռավին և հարցնում է նրան Կայուսի մասին: Ագռավը ունի հարսնացու, որը ծառայում է պալատում: Նրանից իմացել է, որ արքայադուստրը ամուսնանում է մի հրաշալի տղայի հետ: Նկարագրությունից Գերդան որոշում է, որ այդ տղան Կայուսն է: Ագռավների օգնությամբ Գերդան թափանցում է պալատ: Սակայն արքայադստեր փեսացուն Կայուսը չէ: Արքայադուստրը, լսելով Գերդայի պատմությունը, նրան կառք է նվիրում, որպեսզի աղջիկը հեշտությամբ շրջի երկրով և գտնի իր Կայուսին: Անտառում Գերդայի կառքի վրա հարձակվում են ավազակները: Գերի են վերցնում Գերդային: Նա հայտնվում է ավազակապետուհու քմահաճ դստեր ավարների թվում: Սա ցույց է տալիս Գերդային իր գազանանոցը՝ եղջերուին, թռչուններին, նապաստակներին: Լսելով աղջկա պատմությունը՝ նա եղջերուին պատվիրում է հասցնել Գերդային հյուսիս, որտեղ ապրում է Ձյունե թագուհին: Եղջերուն բերում է Գերդային ծեր լապլանդուհու մոտ: Սա նամակ է գրում ֆինուհուն, որն ապրում է Ձյունե թագուհու հարևանությամբ: Ֆինուհին ասում է, որ քանի դեռ Կայուսի աչքում և սրտում նստած են սատանայական հայելու բեկորները, նա կմնա չար ու կոպիտ տղա: Սակայն Գերդան իր անմեղ մանկական սրտով կարող է հալեցնել սառույցը: Ձյունե թագուհու պալատ Գերդան հասնում է միայնակ, եղջերուն այլևս չի կարող ուղեկցել նրան: Նա տեսնում է Կայուսին, որը սառցե ֆիգուրներ է դասավորում: Նա ուզում է սարքել «հավերժություն» բառը: Դա Ձյունե թագուհու հանձնարարությունն է: Գերդան գրկում է Կայուսին և հալեցնում է նրա սրտի սառույցը: Կայուսը արտասվում է, և նրա աչքից դուրս է գալիս հայելու բեկորը: Նրանք վերադառնում են տուն: Ճանապարհին հանդիպում են եղջերուին, հետո ֆինուհուն և լապլանդուհուն: Անտառում հանդիպում են ավազակուհուն, որը պատմում է, որ ագռավը մահացել է, և նրա կինը դարձել է այրի: Իսկ տանը Կայուսին և Գերդային սպասում են վարդերի երկու հրաշալի թփերը:

Առաջադրանքներ

  • Գրեք դեղինով նշված բառերի հականիշները:
  • ստեղծել-ոչնչացնել
  • այլանդակ-գեղանի
  • զվարճանալ-տխրել
  • ծաղրել-փառաբանել
  • կոպիտ-նուրբ
  • բղավում է-շշնջալ
  • կենտրոնական-ծայրամասային
  • ճերմակ-սև
  • պատասխան-հարց
  • հեշտությամբ-դժվարությամբ
  • անմեղ-մեղավոր
  • Իրական կյանքում հնարավո՞ր է, որ մարդկանց սիրտը սառույցի նման լինի։ Պատասխանը հիմնավորեք։
  • այո այդպես լինում է որ մարդկանց մոտ սիրտը սառույց է նրանք մտածում են մենակ իրենց մասին։
  • Ի՞նչը հալեցրեց Կայուսի սառցե սիրտը։ Գերդայի անմեղ մանկական սիրտը
  • Բնութագրեք Գերդային։ Գերդան շատ անմեղ մարդ եր նա շատ բարի էր։
  • Ի՞նչ եք կարծում, եթե աշխարհում չարը չլիներ, մենք կզգայի՞նք բարին։ այո որովհետև բարին միշտ գալիս է դու չար բան անես բարին հետ չի գա։
  • Գտեք նմանություններ, տարբերություններ այս հեքիաթի ու «Փոքրիկ սիրտս ու՞մ նվիրեմ» պատմվածքի միջև: