Մարտի 6-7

Հայրենիքում

Եղիշե Չարենցի «Հայրենիքում» բանաստեղծությունը շատ լավ կարդալ սովորի՛ր, կատարի՛ր բանաստեղծության տակ գտնվող առաջադրանքները:

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ

  • Կապույտով նշված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր   (այսպեսաստղային — աստղ+ային, ածանցավոր բառ): Ձյունապատ — Ձյունա+պատ, ածանցավոր բառ)    մանկական — մանկ+ական, ածանցավոր բառ) աստղային աստղ+ային ածանցավոր բառ) անհուն — ան+հուն ածանցավոր բառ) ձյունոտ — ձյուն+ոտ ածանցավոր բառ) իրիկնամուտին իրիկնա+մուտին ածանցավոր բառ)
  • Կարմիրով գրված բառերը բացատրի՛ր: մրմունջ- Մեղմ՝ ցածր ձայն, մրմնջոց, շջնջոց:  անուրջ-Երազ, տեսիլք:
  • Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր 5 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 5 ածական (ինչպիսի՞), 5 բայ(ի՞նչ անել, ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց․․․)։        5 գոյական Լեռներ, լճեր,  երկինքներ, գիշեր, երազներ  5 ածական Աստղային, ձյունոտ, կապույտ, թափանցիկ, մանկական։ 5 բայ Ծածկում, խառնելով, մութին, կանչում, լեռներ։

Նվարդ Թումանյանի հուշերից

Կարդա՛ Հովհաննես Թումանյանի դստեր՝ Նվարդ Թումանյանի հուշերն իր հայրիկի մասին։ Հուշերից դո՛ւրս գրիր ուղղագրական բառեր, որոնց գրությունը կարծում ես քեզ համար բարդ է, գրելիս կսխալվեիր։ Գուրգուրում, վերադարձին, համալսարան, գթառատ, վարագուրած։

Արծիվն ու կաղնին

  • Կարդա՛ «Արծիվն ու կաղնին»  բալլադը:
  • Բլոգումդ 5-6 նախադասությամբ գրավոր պատմի՛ր բալլադը: Արծիվն ու կաղնին իրար հետ վիճում էին թե ով է ավելի դիմացկուն, այնուհետև պայման կապեցին որ հինգ հարյուր տարի հոտո իրար հանդիպեն։ Հինգ հարյուր տարի անց նրանք հանդիպեցին, կաղնին ընկած փոթորիկից իսկ առծիվը հազիվ իր թևերը քաշ տալով։ և կաղինը ասաց մի հինգ հարյուր տարի կորող է այդպես թիկնած ապրել։
  • Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:կաղնի-. Հաճարազգիների ընտանիքին պատկանող ամուր փայտանյութով ծառ, որի պտուղն Է կաղինը։ համառ-Իր ասածի, հարկ եղածից ավելի հաստատամիտ, չզիջող, կամակոր, կողքը հաստ: ահեղ-Խիստ, անողոք, անագորույն:
  • Գրի՛ր, թե ինչ սովորեցրեց քեզ այս բալլադը:

Պատրանք Թումանյան

  • Անգի’ր սովորիր Հ. Թումանյանի  «Պատրանք» բանաստեղծությունը:
  • Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  • Գրի՛ր պատրանք, մութ, քաջ, կուսական բառերի հոմանիշները: Պատրանք-խաբկանք Մութ-խավար քաջ-կտրիճ Կուսական-անարատ
  • Բացատրի՛ր բանաստեղծության վերնագիրը։ Պատրանք նշանակում է երազ,տեսիլք,խաբկանք։Դա մի բան է, որ մարդը տեսնում է բայց դա տեսանելի չի իրականում։

ԻՄ ԵՐԳԸ․ Թումանյան

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։

1918

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը  բառարանի օգնությամբ բացատրի՛ր:հանք-Բնական հանքային հումք, որ պարունակում է մետաղներ կամ մետաղային միացություններ, միներալ։ Անհուն-Հատակ չունեցող, անհատակ, չափազանց խոր: Բաշխել-Տրոհել, մասերի՝ խմբերի բաժանել:
  2. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ՝ պարգև, շնորհք, անվերջ, բարձունք, փորձանք, աշխարհ :
  3. Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր  անծեր բառի հոմանիշները: անծեր-անտակ
  4. Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր երկյուղ բառի հոմանիշը: երկյուղ- ահ
  5. Փորձի՛ր  բացատրել բանաստեղծության վերնագիրը: Թումանյանը նկատի ունի ոքու հարստությունը և սրտի բարությունը չարի դեմ վախ չունենալով իր հարստությունն է բաժանում մարդկանց։

Իմ ինքնակենսագրությունը

Իմ ամենա գեղեցիկ դասատուն ընկեր Դիանան էր։ Նա բոլորին օգնում էր և սիրում բոլորին։  Մենք երբ որ չորրորդ դասարան էինք, ընկեր Դիանան եկել էր մեզ տենալու ու ասել էր՝ կարողա հինգերորդ դասարանում նա մեզ դաս տա։

Իմ սիրելի դասատուն ընկեր Սոֆյան է։ Նա մես շատ է սիրում և ընկեր Սոֆյան մեզ չորրորդ և հինգերորդ դասարանում դաս է տալիս և չի ջղայնանում մեր վրա, բայց երբ որ մենք մեզ վատ ենք պահում, նա բարկանում է։

 

Ես ծնվել եմ Հայաստանում։ Ես վեց տարեկանում գնացել  եմ Վրաստան, և երեք տարեկանում գնացելեմ Ռուսաստան, բայց ես չեմ հիշում։ Ես սովորում եմ Մխիթար սեբաստացի կրթահամալիրում, իմ ամենա սիրած դասը մաթեմատիկան  է,  ես շատ սիրում եմ ֆուտբոլը։   

Մայրիկի մասին

Իմ մայրիկը շատ սիրում է ճամփորդել։ Իմ մայրիկը ծնվել է 1981 թվականին։ Նա 40-տարեկան է, նա շատ բարի է, իմ մայրիկը սովորել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։

Հայրիկի մասին

Իմ հայրիկը ծնվել է 1982 թվականին և նա 39-տարեկան է  իմ հայրիկը հենց հիմա Ռւսաստանում է։ Իմ հայրիկը Երևանցի է։

Հովհաննես Թումանյան․ Ինքնակենսագրություն

Без названия (1) Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց՝ է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։

Հայրիկի մասին

Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։

Մայրիկի մասին

Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ՝ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը՝ ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։

Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում Քյորօղլին, Քյարամը կամ ո՛րևէ հոգևոր երգ։

Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 1869 թվի փետրվարի 7-ին։ Մանկությունս անց եմ կացրել մեր գյուղում ու սարերում։

Առաջին վարժապետի ու դպրոցի մասին

Մի օր էլ մեր դռանը մայրս ճախարակ էր մանում, ես խաղում էի, մին էլ տեսանք, քոշերը հագին, երկար մազերով ու միրուքով, երկաթե գավազանը չրխկացնելով, մի օտարական անցավ։

– «Հասի՛ր, էդ կլեկչուն կանչի՛ր, ամանները տանք, կլեկի»,– ասավ մայրս։ Խաղս թողեցի, ընկա ուստի ետևից կանչեցի։ Դուրս եկավ, որ կլեկչի չէ՛, այլ՝ մեր ազգականի փեսա՝ տիրացու Սհակն է։ Սկսեցի զրույց անել։ Տիրացուն խոսք բաց արավ իր գիտության մասին։

– Տիրա՛ցու ջան, բա ի՜նչ կըլի, մեր գեղումը մնաս, երեխանցը կարդացնես,– խնդրեց մայրս։

– Որ դուք համաձայնվեք, ինձ պահեք, ես էլ կմնամ, ի՜նչ պետք է ասեմ,– հայտնեց տիրացու Սհակը։

Գյուղումն էլ տրամադրություն կար, և, մի քանի օրից հետո, տիրացու Սհակը դարձավ Սհակ վարժապետ։ Մի օթախում հավաքվեցին մի խումբ երեխաներ, տղա ու աղջիկ շարվեցին երկար ու բարձր նստարանների վրա, եղավ ուսումնարան, և այստեղից սկսեցի ես իմ ուսումը։

Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքըհան» էր անում և մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը։

Վարժապետի առջև կանգնած երեխան սխալ էր անում թե չէ՝ սարսափից իրան կորցնում էր, այլևս անկարելի էր լինում նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր դուրս տալի։ Այն ժամանակ կարմրատակում, սպառնալի՝ չախի թևերը էտ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետը ու բռնում… Քիթ ու պռունկն արյունոտ երեխան, գալարվելով, բառաչում էր վարժապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք ցրտահար ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրա։ Ջարդած էրեխային վերցնում էին մեջտեղից։ – «Արի՛»,– դուրս էր կանչում վարժապետը հետևյալին…

Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝ «վարժապետն ի՛նչ որ կասի, դու էլ էն ասա»։ Եկավ։

Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։

Նա էլ կրկնում է՝ «Ասա՛ այբ»։

– Տո շա՛ն զավակ, ես քեզ եմ ասում «Ասա ա՛յբ»։

– Տո շա՛ն զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա ա՛յբ»։

Այս երեխայի բանը հենց սկզբի՛ց վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։ Բայց մեր Սհակ վարժապետի չարությունից չէ՛ր դա։ Այս տեսակ անաստված ծեծ այն ժամանակ ընդունված էր և սովորական բան էր մեր գյուղական ուսումնարաններում։

Գյուղացիներից էլ շատ քչերն էին բողոքում։ Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում։ Չմոռանամ, որ Սհակ վարժապետին սիրում էին մեր գյուղում և մինչև օրս հիշում են։

Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ՝ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս, Ներսիսյան դպրոց, որ չե՛մ ավարտել։

Առաջին ոտանավորի մասին

Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել։ 10–11տարեկան ժամանակս Լորիս-Մելիքովի վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ։ Այդ երգերին տներ էի ավելացնում և գրում էի զանազան ոտանավորներ – երգիծաբանական, հայրենասիրական և սիրային։ Սիրային ոտանավորներից մեկը, մի դեպքի պատճառով, տարածվեց ընկերներիս մեջ ու մնաց մինչև օրս։ Ահա՛ այդ ոտանավորը.

Հոգո՛ւս հատոր,
Սըրտի՛ս կըտոր
Դասիս համար
Դու մի՛ հոգար.
Թե կա՛ն դասեր,
Կա՛ նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Ի՛մ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում՝
Դաս է սերտում։

Այս ոտանավորը գրված է 1881 կամ 82 թվին։ Չեմ կարող չհիշել, որ այն ժամանակ ոտանավոր էր գրում և՛ իմ փոքր եղբայրը, որ կարդում էր ինձ հետ, և միշտ գտնում էին, որ նա ինձանից լավ է գրում։

Իմ տպված ոտանավորների մեջ ամենավաղ գրածը «Շունն ու Կատուն» է, որ գրել եմ 1886 թվին։ – 1888 թ. ամուսնացել եմ։ Ծառայության եմ մտել մի քանի տեղ, բայց ամեն տեղ էլ չե՛ն հավանել այնպես որ «Պոետն ու Մուզայի» մեջ ուղիղն եմ ասել։ Սկզբնական շրջանում սիրել եմ ռուս բանաստեղծ Լերմոնտովին, ավելի ճիշտը – նրա ա՛յն գործերը, որ սովորել եմ ուսումնարանում։ Բայց, հենց որ ծանոթացել եմ եվրոպական բանաստեղծների և ավելի լայն գրականության հետ, այն օրվանից ինձ համար ամենասիրելին մնում է Շեքսպիրը։

հոքս-Սևեռուն միտք մի բանի կատարման՝ բավարարման ևն մասին, մտահոգություն, մտատանջություն:

ճախարակ-Մանելու հասարակ գործիք, որ շարժման մեջ է դրվում ձեռքով կամ ոտքով:

շամփուր-Մի ծայրը սուր առավելապես՝ երկաթե բարակ ձող՝ միսը, բադրիջանը ևն վրան շարելու և կրակի վրա
խորովելու համար:

Ես իմացելեմ որ Հովանես Թումանյանը գիտեր որ իրա ծնունդն փետրվարի յոթին էր։

 

Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։

Ուսումնական ձմեռ 2023

  1. «Ձմեռային ընթերցարան»-ից ընտրի՛ր ստեղծագործություններ, կարդա՛, բլոգումդ ներկայացրո՛ւ՝
  • Ո՞ր ստեղծագործություններն ես կարդացել (վերնագիրը, հեղինակի անունը):Պաուլո Կոելիո. Սուրբ Ծննդյան պատմություն
  • Քեզ դուր եկած հետաքրքիր հատվածները կամ արտահայտությունները:էին մարդկանց ասմունքով, տրուբադուրների հին բալադները երգելով և  աճպարարություն անելով։
  • Ի՞նչ սովորեցիր կարդացածդ ստեղծագործություններից: Ես հասկացա որ պետք է մտածել ընտանիքի մասին։

3. Ամանորյա, Սուրբծննդյան ֆիլմեր, մուլտֆիլմեր

Ընտրի՛ր ֆիլմերից մեկ-երկուսը, դիտի՛ր, բլոգումդ ներկայացրո՛ւ, թե ինչ իմացար, սովորեցիր:

Առաջին Սուրբ Ծնունդը. Գիրք Գրոց

Ես իմացա Գիրք գրոցից այն որ պետք Սուրբ ծնունդը ծնվել է գոմում

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Գրի՛ր հաշվետվություն ըստ այս կետերի՝

Պատմի՛ր՝ ինչ նախագծեր ես իրականացրել, ինչ հրապարակումներ ես ունեցել բլոգումդ՝ դնելով  հղումը (կարող ես դնել այն նյութերի հղումները, որոնք քո կարծիքով ամենահաջողն են):

Մայրենի. Օգնող կետեր. մայրենի առարկայի նախագծերը սեպտեմբերից դեկտեմբեր՝