Բարեկենդան

Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բարեկենդան բառը կազմված է բարի և կենդանություն բառերից, գրաբարում նշանակել է ուրախություն: Տոնը կապ է ունեցել գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանը ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդը ունեին: Ու մարդիկ մաղթում էին միմյանց` բարի կենդանություն: Տոնին պատրաստվում և մասնակցում էին բոլորը` մեծ, թե փոքր: Երկու- երեք օր առաջ կանայք և տղամարդիկ դադարում էին աշխատել, զանազան խաղեր էին խաղում, զվարճանում երեխաների պես: Բարեկենդանը նաև ազատության օր էր: Բարեկենդանի երեկոն բարեկամներն ու հարազատները միասին էին անցկացնում: Կուշտ ուտում էին ու խմում, իսկ ամենավերջում ուտում էին ձու` բերանը կողպելու համար, որպեսզի Զատիկին դարձյալ ձվով այն բանան։ Բարեկենդանին նախապատվությունը տրվում է մսեղենի, կաթնեղենի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում էին զանազան ճաշատեսակներ: Առաջին օրերին պատրաստում էին գաթա ու հալվա: Երեկոյան ուտում էին կաթնապուր, մածուն, խաշած ձու:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բարեկենդանի տոնին մարդիկ իրար ի՞նչ էին մաղթում:ՈՒրախություն և խաղաղություն
  2. Բարեկենդանը բառացի ի՞նչ է նշանակում:  Բարի կենդանություն
  3. Տոնը ինչի՞ հետ է կապ ունեցել:Գարնան հետ կապ ուներ:
  4. Բարեկենդանի տոնը մարդիկ ինչպե՞ս էին նշում:ՈՒրախանալով
  5. Ինչո՞ւ էին մարդիկ ամենավերջում ձու ուտում:Կողպում էին բերանը, որ զատիկին բացեին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *